«Այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի։ Այս տեքստով օրենք չպետք է ունենանք. սրանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերն են իր գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին ԱԺ ամբիոնից։ Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները պետք է ազատվեն ծառայությունից։ «Ես անգամ չէի ցանկանա սկզբունքորեն կողմ քվեարկել»։
Բայց այս խոսքերից մեկ ժամ էլ չանցավ, նախկին կոմունիստ, ներկայումս հեղափոխական թիմ մտած Խաչատրյանը հլու-հնազանդ կողմ քվեարկեց իր իսկ կողմից մերժված նախագծին:
Համաձայնեք՝ սկզբունքային դիրքորոշում է դեմ ըլլալով կողմ քվեարկել: Թերևս Վիգեն Խաչատրյանի մոտ ազնվության, պատգամավորի՝ խղճի մտոք աշխատանքի մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են իր երիտղեկավարների մատի շարժում-ցուցումով: Ասվեց՝ կողմ պիտի քվեարկել, ենթակա Խաչատրյանը արեց դա՝ մոռանալով ինքն իրեն ու իր խոսքերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.