ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը քիչ առաջ արդարացվեց «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:
Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:
Հիշեցնենք, որ այսօր նման որոշում էր կայացվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասով: