ՀՀ դատավորների միության 25-ամյակի կապակցությամբ՝ այս պահին Երևան քաղաքի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունենում հանդիսավոր միջոցառում:
Միջոցառմանը ներկա են Միության անդամ դատավորներ և ոլորտին առնչվող հյուրեր:
Սակայն Armlur.am-ը ֆիքսեց, որ հյուրերի թվում չկա ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Մենք տեղեկացանք, որ նրան հրավեր ուղարկվել են, բայց փաստորեն նա որոշել է չմասնակցել։