Վրաերթեր եվ ավտոպատահարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07.20-ին, “ՎԱԶ- 2101” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի միջնապատին  է բախվել “Մերսեդես G-500” մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, “ՎԱԶ-2108” մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան բախվել է Պտղունք գյուղի թիվ 13 տան քարե ցանկապատին, այնուհետև` թիվ 9 տան դիմացի մետաղյա սյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վարդենիս-Քարավաճառ ճանապարհի 13-րդ կմ-ին ճամփեզրյա ջրափոսն է ընկել “ԳԱԶ-2401” մակնիշի ավտոմեքենա: Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 20-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Հայանիստ-Արգավանդ ճանապարհի Արգավանդ գյուղի հատվածում “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան բախվել է “ԶԻԼ-ՄՄԶ-554Մ” մակնիշի ավտոմեքենայի: “Ֆորդ-Տրանզիտ”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.20-ին, մեղայականով ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել մի երիտասարդ  և խոստովանել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, վարելով “Մերսեդս-Բենց” մակնիշի ավտոմեքենան` Մարմաշենի խճուղու 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի: “Օպել-Վեկտրա”-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի գյուղամիջյան ճանապարհին “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը` 68-ամյա Եղիա   Անդրեասյանը, տեղում մահացել է:Կատարվում է քննություն:




Լրահոս