Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվեց ԲԴԽ անդամ. ընդդիմությունից կողմ քվեարկողներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են քառօրյա աշխատանքները: Պատգամավորները քննարկեցին ԲԴԽ անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածության հարցը, այնուհետև փակ քվեարկություն տեղի ունեցավ։ Իսկ արդյուքնները երեկ չհայտնեցին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է ԲԴԽ անդամ:

Նշենք, որ ՔՊ պատգաավորների թիվը 71 է, ստացվում է ընդդիմությունից 4 պատգամավոր ձայն է տվել Հայկ Գրիգորյանին:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու քվեարկությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 25֊ին էր գրել, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Գրիգորյանը քաղաքական իշխանություններից առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:




Լրահոս