Եզդին, ասորին, պարսիկն ու թուրքը ավտովթարի են ենթարկվել Արարատի մարզում (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Այգեպատ և Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ 2106 մակնիշի 62 ՕԼ 492 համարանիշի և ՎԱԶ 2121 մակնիշի 12 ՍՕ 016 համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել գետի մեջ:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց: Նրանք են`

1. ազգությամբ եզդի, 30-ամյա Ազիզ Մստոյանը, ով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել,
2. ազգությամբ ասորի, 58-ամյա Գեորգի Աբիշոևը,
3. ազգությամբ պարսիկ, 31-ամյա Դավիլ Մուսավի Ալիքբարը,
4. ազգությամբ թուրք, 44-ամյա Քարագյոշ Ֆարեհետինի Բոլհամիթինը:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչը:

Այս պահին քննիչը քննչական-փորձարարական աշխատանքներ է կատարում դեպքի վայրում, իսկ ավտոմեքենաները կտեղափոխվեն ոստիկանության Արտաշատի բաժնի տուգանային հրապարակ:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս