ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը մեծ քանակությամբ հաուբիցներ և ծանր հրետանի է տեղափոխում Հայաստաի և Արցախի սահման. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի: Այս մասին դեռ մեկ շաբաթ առաջ ահազանգեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը նաև գրություններ էր ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին։

«Ինքս ամեն օր կապի մեջ եմ սահմանամերձ գյուղի բնակիչների, զինվորականների հետ, ովքեր ահազանգում են այն, ինչ տեսնում են, և այն շարժը, որ տեսել էին, ինձ ահազանգեցին։ Ինքս անհրաժեշտ համարեցի այդ ահազանգի մասին դիմել իմ միջազգային գործընկերներին, որպեսզի հնարավորինս հնարավորություն ունենանք կանխարգելելու հնարավոր էսկալացիան։ Հասկանում ենք, եթե թշնամին զինտեխնիկա է կուտակում, դա չի արվում սիրողական մակարդակի համար, այլ որևէ գործողության համար է արվում։

Ահազանգերը ստացել եմ Գեղարքունիքից, Տավուշից և Արցախից։ Երբ ասում եմ՝ Գեղարքունիք, նկատի ունեմ այդ ամբողջ սահմանը՝ Գեղարքունիքից մինչև Վայոց ձոր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Թագուհի Թովմասյանը։

Երեկ արդեն ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են տեսանյութեր հրապարակել դեպի Հայաստանի և Արցախի սահման զինտեխնիկայի տեղաշարժով։ Ըստ տարածվող տեսանյութերի մեծ քանակությամբ հաուբիցներ և ծանր հրետանի են տեղափոխվում սահման։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս