ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում մասնակցում են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների հարցով ՍԴ դիմելու քվեարկությանը, ArmLur.am-ի տեղեկություններով, իշխանական ՔՊ խմբակցությունը հավաքվել է 334 սենյակում՝ խմբակցության նիստի:

Բանն այն է, որ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: Եվ ահա, մեր տեղեկություններով, այս քննարկման ժամանակ այժմ հստակեցվում են այն հարցերը, որոնք այսօր պետք է հնչեն խորհրդարանում՝ իշխանական պատգամավորների կողմից:

Հավելենք, որ ընդդիմությունն այսօր ևս հարցուպատասխանին չի մասնակցի:




Լրահոս