Էդուարդ Սպերցյանի ասիստը «Կրասնոդարը» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել է «Ռոստովին»։ Իսկ հայ ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
Սպերցյանն անցկացրել է ամբողջական հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում 37 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում:
«Ռոստովի» կազմում խաղը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվել է 75-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում, խփել՝ 2 գոլ, կատարել՝ 3 գոլային փոխանցում:
28 խաղից հետո «Ռոստովը» 50 միավորով 4-րդն է, «Կրասնոդարն» ունի 46 միավոր ու 6-րդ տեղում է: