ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մերժված ՔՊ-ականները պաշտոն են ստանում Նիկոլ Փաշինյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն ավանդույթ է ձևավորվել, համաձայն որի՝ երբ որևէ պատասխանատու պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, եթե նրան դեսպան նշանակելու հնարավորություն չի լինում, ապա նա համալրում է նախագահի խորհրդականների շարքը: Այս հարցում բացառություն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ը ֆիքսել է, թե վերջին ժամանակահատվածում քանի «մերժված» պաշտոնյայի է Փաշինյանն իր մոտ աշխատանքի է տեղավորել: ԱԺ նախկին պատգամավոր, այնուհետև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, երբ այդ պաշտոններում իրեն «սպառեց» Փաշինյանը որոշեց նրան անգործ չթողնել ու նշանակեց իրեն օգնական:

Նշենք, որ փետրվարի 16-ին Բաղդասարյանը նշանակվել է Վարչապետի օգնական: Նույն «ճակատագրին» արժանացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, երբ Փաշինյանը տեղեկացավ, որ Մաթևոսյանը «պրավալ» է տվել Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունները, նրան ազատեց աշխատանքից: Իսկ ահա փետրվարի 16-ին նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։

Հաջորդը Երևանի «մերժված» քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր, որը հրաժարական ներկայացրեց ու կրկին մնաց առանց աշխատանքի ու Նիկոլ Փաշինյանը որոշեց ապրիլի 4-ից նրան նշանակել իրեն խորհրդական:

Հաջորդ «մերժվածը» լինելու է Արմեն Փամբուխչյանը, ով հունիսի 1ից այլևս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար չի լինելու ու որոշվել է նրան կրկին «տեղավորել» Նիկոլ Փաշինյանի մոտ` խորհրականի պաշտոնում:




Լրահոս