Քոնոր Մակգրեգորը զրկվել է 2023-ին մենամարտեր անցկացնելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մակգրեգորը խախտել է ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության (USADA)-ի կողմից դոպինգ թեստ հանձնելու ժամանակացույցը և զրկվել է 2023 թվականին մենամարտեր անցկացնելու իրավունքից, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մակգրեգորը ներկայումս մասնակցում է The Ultimate Fighter (TUF) ռեալիթի-շոուի 31-րդ սեզոնին, որտեղ մարզչի կարգավիճակում է:

Իռլանդացու թիմը դիմակայելու է ամերիկացի Մայքլ Չենդլերի թիմին, իսկ մրցաշրջանի ավարտից հետո երկու մարտիկները մրցելու են միմյանց դեմ:




Լրահոս