Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը (80 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա 0-5 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ալախվերդիևին:
Հակոբյանը մեկնարկային մենամարտում 4-1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պետեր Մարչիչին, իսկ 1/8 եզրափակչում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Սերբիան ներկայացնող ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ: