Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանի համոզմամբ՝ այն, ինչի ականատեսն ենք հիմա, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման միտումնավոր փորձ է: Այս մասին Գավանը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Շրջափակման խստացմամբ՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ներկայացնում է ընտրություն՝ հանձնվել կամ սովամահ լինել»: