Մարտի 8-ին` ժամը 15.42-ին, ԱԻՆ-ը տեղեկություն է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27-րդ կմ-ին՝ Տեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ահազանգը գրանցվել է նաև ԼՂՀ-ի ՃԿԿ-ում և այնտեղից դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՍՍ236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735LS62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ա-ը (ծնվ. 1958թ.) և երկու ուղևորներ՝ Վ. Պ.-ը (ծնվ. 1960թ.) և Գ. Մ.-ը (ծնվ. 1958թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂՀ Բերձոր քաղաքի ԲԿ, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: