Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանները Հայաստանում կլինեն մարտի 25-ից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությանը մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն փաստաբաններ Հարի Տոսեյին և Ժիրայր Ցոլակյանը: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ ինքը դեռ վերոնշյալ փաստաբանների հետ կապ չի հաստատել: Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց նաև, որ Ֆրանսիայից ժամանող փաստաբանները Հայաստանում կլինեն մարտի 25-ից հետո:

Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, Վարդան Պետրոսյանի կինը փաստաբաններին արդեն ծանոթացրել է գործի հանգամանքներին :

Նշենք նաև, որ գործով առաջին դատական նիստը կկայանա մարտի 12-ին ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն ` Վարդան Պետրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին  Եղվարդ-Երևան ճանապարհին իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին ՝  իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն ` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետևի մասին: Վթարի հետևանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանը և էդգար Հայկի Հակոբյանը մահացել են,իսկ Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը հասցվել է ծանր վնաս: Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս ՝ առողջությաքն տևական քայքայումով:

Տաթև Հարությունյան




Լրահոս