ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Վաղ առավոտից Քաջազնունի-Վրացյան խաչմերուկը լիքն է քաղաքացիներով, պարեկներով: Պատճառը փոսն ընկած մեքենայի վնասված վիճակն է:

Զգուշացման նշանի եւ համապատասխան ժապավենի բացակայության պատճառով քաղաքացու մեքենան հայտնվել է փոսում: Ներկաների խոսքով` սա առաջին դեպքը չէ այսօրվա մեջ, մի քանի մեքենաների հրելով դուրս են հանել փոսից, սակայն այս մեկը հանել հնարավոր չի եղել, քաղաքացին շուրջ 3 ժամ սպասել է պատասխանատու կողմի արձագանքին, սակայն անարդյունք։

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրվում  տարկետում: 

Հովսեփ Առաքելյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է առողջական վիճակի պատճառով:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ ընտանեկան պայմաններից ելնելով:

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Այն դեպքում, երբ կատարվում է ավանդի ներդրում կամ համալրում, որոնցից յուրաքանչյուրի գումարը չի գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը, սակայն համալրման արդյունքում ավանդի գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, արդյոք անհրաժե՞շտ է Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն։

Հայկ Բաղդասարյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե 20 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ավանդը համալրվում է 20 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարով, եւ եթե արդյունքում նույնիսկ ավանդի գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, ապա անհրաժեշտ չէ ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն։ Այդուհանդերձ, նման ձեւով համալրված եւ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող ավանդի մարման կամ հաճախորդի կողմից գումարի ստացման դեպքում անհրաժեշտ է Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն։

ՀՀ ԿԲ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն չի ներկայացվում նաեւ այն դեպքերում, երբ նախկինում համալրված՝ 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող ավանդի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է։

 




Լրահոս