ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է տրոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդն այսօր անդրադառնալով Ղրիմում ստեղծված իրավիճակին և զուգահեռներ անցկացնելով Ղրիմի իրավիճակը արցախյան  հակամարտության միջև,  ասաց, որ Ղրիմում տեղի ունեցող   հանրաքվեն չի  կարող ազատ համարվել, քանի որ  կա Ռուսաստանի գործոնը:

Արդյոք  Ղրիմի իրավիճակը կարող  է ազդել արցախյան  բանակցային գործընթացի  վրա` հաշվի առնելով նաև այն, որ  Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այցը Ադրբեջան, ինչպես նաև  հայ- ադրբեջանական հարաբերությունների սրման մասին  պարբերաբար հնչող հայտարարությունները: ԱԻՄ առաջնորդի խոսքով` մեզ համար շահեկան է ԼՂ խնդիրը  միջազգայնացված պահելը: «Բայց կա  նաև վտանգ այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է տրոհվել»,-  կարծում է Հայրիկյանը` հավելելով, որ ՌԴ-ը կարծես սկսել է  դա անուղղակիորեն հասկացնել:

 

 




Լրահոս