Արթուր Չախոյանի վրա հարձակման գործով որոշում է կայացվել. գործը գնաց դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Արմենի Կուչուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտա 43-րդ շենքի 3-րդ շքամուտքի մոտ, քննությամբ չպարզված երկու այլ անձանց հետ, մոտեցել է Արթուր Աշոտի Չախոյանին և հարցրել «չճանաչեցիր ինձ», ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնել է «ոչ», որից հետո տրված պատասխանը որպես առիթ օգտագործելով, ինքնությունները չպարզված անձանց հետ, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, խուլիգանական դրդումներով, այն է՝ չնչին առիթով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարձակվել են Արթուր Չախոյանի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ ստորին շրթունքի արյունազեղման, որովայնի, զույգ ծնկան հոդերի շրջանների քերծվածքների:Որից հետո, Էդգար Կուչուկյանը և չպարզված երկու անձիք դիմել են փախուստի, ինչի ընթացքում Էդգար Կուչուկյանին մոտենալուց հետո, վերջինս ոտքի է կանգնել և գրպանից հանելով դանակը՝ հարվածներ է հասցրել Ա. Չախոյանի որովայնի ձախ հատվածին և զույգ դաստակների շրջաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքի և զույգ դաստակների շրջաններին կտրված վերքերի ձևով մարմնական վնասվածքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս