Վրաստանն առաջարկում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարթակ, Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
«Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում: Մեզ համար ակնհայտ է, որ պետք է աջակցենք [Հարավային Կովկասի երեք երկրների] համագործակցությանը, այլ ոչ թե դրսի խաղացողներին մեր ասպարեզ մուտք գործել թույլ տանք»,- ասել է նա։