ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր փակ նիստ է արել:
ՔՊ-ականները քննարկել են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ խմբակցության որոշմամբ հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեժ պայքարից հետո ընտրվել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Հիմնական թեկնածուները եղել են Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Վարդանյանը և Հովիկ Աղազարյանը. վերջինս ինքնաառաջադրվել է:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահի հարցը պետք է արդեն վերջնական քննարկվի եւ հաստատվի ԱԺ քառօրյա նիստում:
Քրիստինա Մուշեղյան