Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ մարտի 21-ից դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթևեկությունը արգելված է ծանրաքաշ բեռնատարների համար՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելուն սպասում է 3 038 բեռնատար մեքենա: