Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի 8 գրոսմայստեր:
Առաջին տուրում կկայանան հետևյալ մրցախաղերը՝ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) – Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) – Վիդիտ Գուջրատի (Հնդկաստան), Նիջաթ Աբասով (Ադրբեջան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենի հետ։