Իրատես de facto» թերթը գրում է. «Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ «խոպանչիների» թիվը մեծ է: Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից:
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգեւորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, տարեցները՝ բարձր թոշակ ստանալու ակնկալիքով: Արժե ասել, որ այս օրենքը նպաստելու է արտագաղթի առանց այն էլ ահագնացող տեմպերին:
Ի դեպ, մեզ ծանոթ «խոպանչիներն» այս օրենքը «փրկություն» համարեցին, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար այլեւս քաշքշուկների մեջ չեն հայտնվի»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: