Չկա օգտատեր, չկա եկամուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան շուկայում ներկայացված հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող «Ռոսկելեկոմ» ընկերությունը 27% անկում է գրանցել:

Նշենք, որ «Ռոստեկելոմ»-ը ռուսական ընկերություն է, որի հիմնական բաժնետերերը Ռուսաստանի կառավարությունն ու Внешэкономбанк-ն են: «Ռոստեկելոմ»-ը ներկայացված է նաև հայաստանյան շուկայում: 2012 թվականի դեկտեմբերից ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ հեռահաղորդակցական ընկերությունը ՝ որպես «Ռոստելեկոմ» ընկերության դուստր ձեռնարկություն, Հայաստանում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություներ` «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմ»-ը 22,5 մլն ԱՄՆ դոլարով մասնավոր ներդրողներից գնել էր ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության բաժնետոմսերի 75%-ը:

Armlur.am-ը մի քանի օր շարունակ փորձեց կապ հաստատել «Ռոստելեկոմ» ընկերության մարքեթինգի բաժնի հետ և պարզել` արդյոք ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության գործերը նույնպե՞ս վատ են, սակայն սպասարկման կետնրոններում մեզ հայտնեցին, որ իրենք չեն կարող և իրավունք չունեն առանձին հեռախոսահամար տրամադրել, և մենք պետք է էլեկտրոնային տարբերակով ուղղենք մեր հարցումը, որից պատասխան ակնկալել, իհարկե, պետք չէր: Ինչևէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոստելեկոմ» ընկերության աշխատակիցները ակտիվ կերպով ողջ Հայաստանով այցելում եմ տնից տուն` առաջարկելով մարդկանց իրենց ծառայությունները, խոսում է այն մասին, որ մարդկանց հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ: Իսկ եթե չկա օգտատեր, չկա եկամուտ:




Լրահոս