Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի ներգաղթյալների նկատմամբ, հայտնում է Deutsche Welle-ն։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ չորս իսրայելցիների և երկու «արմատական» «Lehava» և «Hilltop Youth» խմբավորումների արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվել են նրանց ակտիվները՝ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնությունների իրագործելու պատճառով:
Խոսքը «խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի», ինչպես նաև «պաղեստինցիների սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքների ոտնահարման» մասին է։