«Հարցում չեմ անցկացրել, որ իմանամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողներից մեկի հարցին. «Կառավարությանը վստահո՞ւմ եք», այսպես պատասխանեց. «Այո՛, մենք ենք ձևավորել կառավարությունը, և մենք վստահում ենք»:

Լրատվամիջոցի ներկայացուցիչը վերաձևակերպեց հարցադրումը` «Հանրությունը վստահո՞ւմ է կառավարությանը»: Աբրահամյանն ասաց. «Դե՛, ես հարցում չեմ անցկացրել, եթե դուք անցկացրել եք, ուղարկե՛ք, ես հասկանամ»:

Լրագրողը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե հանրության 80 տոկոսը դժգոհ է: ԱԺ նախագահն անպատասխան թողեց, ապա ասաց. «Ես հիմա մասնակցելո՞ւ եմ ցուցահանդեսին, թե՞ ոչ»:

Տեղեկացնենք, որ այսօր ԱԺ-ում կազմակերպվել էր  ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեց նաև ԱԺ նախագահը:




Լրահոս