56-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայիսի 22-ին Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա Գայանե Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս