Կատարը, Եգիպտոսը և Հորդանանը դատապարտել են Իսրայելի հարվածները Ռաֆահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսը և Կատարը երկուշաբթի խիստ քննադատության են ենթարկել Իսրայելին՝ Ռաֆահում օբյեկտները հրետակոծելու համար, ինչի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, հաղորդում է EFE-ն։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը «անհապաղ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու և պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»:

Իսրայելի գործողությունների քննադատությանն է միացել նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը:

«Ցավոք, Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունները շարունակվում են: Ռաֆահի շրջանում տեղահանված անձանց ճամբարի հրետակոծումը նոր հանցագործություն է, որը պետք է քննվի միջազգային դատարաններում»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Հորդանանը նույնպես քննադատել է Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով «կոտորած», և կոչ է արել միջազգային հանրությանը «Իսրայելին պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար»:

ՄԱԿ-ը Իսրայելի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել Ռաֆահի վրանային ճամբարի վրա հարձակման վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի փաստահավաք ապարատը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել մայիսի 26-ին Գազայի հատվածի հարավում Ռաֆահի ռմբակոծության շրջանում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։




Լրահոս