Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Տ․ Խ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Ք․-ն ցանկացել է իր անձնական թզբեհը փոխանցել Տ․Խ․-ին։
Ըստ սահմանված կարգի՝ թզբեհը զննվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ թզբեհի գլխիկում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,79 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։