Հայաստանը կարևորում է Դանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Դանիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհարստացնենք և կընդլայնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։




Լրահոս