ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ շարունակելով.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացով և աջակցում ենք երկու երկրներին՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում՝ ի շահ տարածաշրջանի»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա ողջունել է նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև ավելի վաղ Ալմաթիում ձեռք բերված համաձայնությունը:

«Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանի սահմանազատման հարցում շարունակվող առաջընթացը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»,- նշել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։




Լրահոս