Շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերոնշյալ հատվածներն են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:
ArmLur.am-ը շրջել է նշված հասցեներում, զրուցել շրջիկ երաժիշտների, ինչպես նաև քաղաքացիների հետ, լսել իրենց վերաբերմունքը՝ տվյալ որոշման հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան