Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Capology-ի համաձայն իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

Աղբյուրի համաձայն՝ սերբ ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 22,2 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է, ով տարեկան վաստակում է 12,8 միլիոն եվրո։

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Բարելան (տարեկան 12,4 մլն եվրո) եզրափակում է լավագույն եռյակն այս ցուցանիշով։

«Միլանի» նորեկ Ալվարո Մորատան և «Յուվենտուսի» նորեկ Դուգլաս Լուիսը ևս լավագույն տասնակում են՝ 8,3 մլն եվրո աշխատավարձով։




Լրահոս