Ադրբեջանցի դիվանագետ, Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «փաստը մնում է փաստ, որ Արցախի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։
«Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են լինել ավելի հայեցի, քան հայերը»,- X-ում հրապարակված տեսանյութին կից գրել է Աղաևը։