Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը դիմել է Քննչական կոմիտե, որի հիման վրա քրեական վարույթ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով այս օրերին Բրազիլիայում մասնակցում է «Miss star internotional» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իր հանդեպ ատելության խոսքի համար սեպտեմբեր ամսին դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որպեսզի պարզվի այն մարդկանց ինքնությունը, ովքեր վատ են արտահայտվել իր անձի հանդեպ:

Արդեն հոկտեմբեր ամսին տրասգենդերը ՀՀ Քննչական կոմիտեից ստացել է ծանուցում, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ:

Նա և Լիլիթ Մարտիրոսյանը հարցաքննվել են և մինչև իր մրցույթին մասնակցելը՝ արդեն իսկ շատ մարդկանց ինքնություն պարզվել է։

Նրանք նույնպես կանչվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել են:




Լրահոս