Կրասնոդարում հայը հայի է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 32-ամյա քաղաքացին կասկածվում է Կրասնոդարում իր 45-ամյա հայրենակցի սպանության մեջ: Հետաքննության վարկածի համաձայն` գումար վաստակելու համար Կրասնոդար եկած ՀՀ քաղաքացիները բնակվում էին քաղաքի ավտոդրոմներից մեկի շինությունում, որտեղ էլ մասնակցում էին կառույցի նորոգման աշխատանքներին: Նրանց հետ ապրում ու աշխատում էին նաեւ Ուզբեկստանի երկու քաղաքացիներ:Նոյեմբերի լույս 27-ի գիշերը չորս տղամարդիկ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ: Որոշ ժամանակ անց ուզբեկներից մեկը որոշել է գնալ, իսկ հայրենակիցը գնացել է նրան ճանապարհելու: Վերադառնալով` նա տեսել է, որ հայերից մեկը դանակի վնասվածքներով ընկած է գետնին, իսկ մյուսը՝ կանգնած նրա կողքին` ձեռքին արյունոտ դանակը”,- պատմել են Կրասնոդարի երկրամասի քննչական ծառայության մամուլի բաժնում:Վախեցած ականատեսը փախուստի է դիմել եւ կատարվածի մասին պատմել ավտոդրոմի անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ բռնել են ՀՀ քաղաքացուն:Կասկածյալը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` “Սպանություն” հոդվածի հատկանիշներով:




Լրահոս