Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը երկրում չեն․ ով է ղեկավարում երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրում չեն, միաժամանակ մեկնել են գործուղման։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է լինելու։ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը նույնպես մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։

ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ըն պաշտոնական այցով լինելու է Լյուքսեմբուրգում, ապա 6-8-ը՝ Բրյուսելում։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից, մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը, մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են:

Իսկ ո՞վ է այս պարագայում ՀՀ պատասխանատուն, ում վրա է դրված ղեկավարման պպարտականությունները։

ArmLur.am-ը զրույցում Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը պարզաբանում է՝ վարչապետի պարագայում կա առաջին փոխվարչապետ, ԱԺ նախագահն էլ տեղակալներ ունի․

«Այսինքն սահմանդրականության հարց այստեղ չկա, իրավական առումով էլ խոչընդոտ չկա։ Երկրում եթե հանկարծ վատ բան է տեղի ունենում, պետք է գործադիրը ռեակցիա տա,հիմա եթե վարչապետը չկա՝ փախել է, դրսում է կամ արձակուրդում է, իրեն փոխարինող անձ կա՝ Մհեր Գրիգորյանը։ ԱԺ նախագահը պատգամավոր է, որը պրոտոկոլային առումով ներկայացնում է ամբողջ ԱԺ-ն և գործառույթները բացառապես օրենսդրական գործառույթների հետ են կապված, ուրիշ ոչինչ,։

Պարզ ասեմ, եթե երկրում վատ բան է լինում, պետք է գործադիրը ռեակցիա տա, եթե վարչապետը չկա՝ երկրում չի, փախել է կամ մահացել է, արձակուրդում է, նրան փոխարինող անձ կա։

Հարցին, իսկ եթե ստեղծվի իրավիճակ, երբ անհրաժեշտություն առաջանա երկրում արտակարգ դրություն մտցնել, ով պետք է այդ որոշումը կայանա, սահմանադրագետն ասաց․

«Կառավարությունն է արտակարգ դրություն հայտարարում, կառավարության նիստ պետք է հրավիրվի, որոշում ընդունեն, որն ուղարկեն ԱԺ, ԱԺ-ն էլ եթե չի վերացնում որոշումը, ապա արտակարգ դրությունը պահպանվում է։ Կառավարության նիստը պետք է ղեկավարի փոխվարչապետը»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս