![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-06_16-00-32.jpg)
Սուր շնչառական վարակները եղանակով և սեզոնով պայմանավորված սրվել են։ ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների, թոքաբորբի և կորոնավիրուսային հիվանդությունների վերաբերյալ զրուցել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արշակ Ղազարյանի հետ։ Արշակ Ղազարյանը խոսել է սուր շնչառական վարակների տարածվածության, տեսակների և դրա դեմ պայքարի մասին։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը գրել էր, որ 2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը։ Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ։Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 1022 պացիենտ։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Սույն թվականի փետրվարի 2-ի դրությամբ սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել են թվով 72 պացիենտ, որից 59-ը՝ 0-18 տարեկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան