Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կարող է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին hшկամարտության ավարտից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը կարող է Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել ԱՄՆ-ին հակամարտության ավարտից հետո, և պաղեստինցիները կվերաբնակեցվեն տարածաշրջանի «ավելի ապահով և գեղեցիկ» վայրերում:

«Ռազմական գործողությունների ավարտից հետո Իսրայելը կարող է Գազայի հատվածը փոխանցել Միացյալ Նահանգներին։ Այժմ պաղեստինցիները կբնակեցվեն տարածաշրջանի ավելի անվտանգ և գեղեցիկ համայնքներում, նոր և ժամանակակից տներում», – գրել Է Թրամփը Thruth Social սոցցանցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Գազայի հատվածի երկարաժամկետ կառավարումը ստանձնելու, պաղեստինցիներին այնտեղից տեղահանելու ԱՄՆ ծրագրերի մասին, ինչն իրարանցում է առաջացրել աշխարհում:




Լրահոս