ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԸ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թեւերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն է 14-18 տարեկան դեռահասների շրջանում սեր եւ հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ, զարգացնել արագ ընթերցելու, վերլուծելու, կարծիք արտահայտելու հմտությունները, ձեւավորել քննադատական մտածողություն։

 

Միջոցառումն իր հարկի տակ հյուրընկալել էր Ավետիսյան միջնակարգ դպրոցը։ Վեց ամիս տեւած մրցութային փուլերից հետո եզրափակիչ անցած Հայաստանի տարբեր դպրոցներից թվով 66 աշակերտների համար կազմակերպվել էր ընթերցանության իսկական տոն, որի ընթացքում հաղթողներին են հանձնվել գլխավոր մրցանակները։

«Բվիկ» կրթական հիմնադրամի տնօրեն Անահիտ Յուզբաշյանը նշում է.  ««Իդրամի» հետ համագործակցությունը շատ կարեւոր էր, եւ հենց այս համագործակցության շնորհիվ եւս կարողացանք իրականացնել այս մրցույթը՝ միասին խթանելով ընթերցասիրությունը երիտասարդ սերնդի մեջ»։

20 գրքից բաղկացած գրականության ցանկում ներառված են եղել տարիքային խմբերին համապատասխան համաշխարհային ճանաչում ունեցող սիրավեպեր, արկածային, դետեկտիվ ժանրի գրքեր եւ պատմավեպ։ Իդրամի հետ փոխգործակցության արդյունքում մրցույթի եզրափակիչ օրը դպրոցականների հետ անցկացվեց նաեւ ֆինանսական գրագիտության թեմայով սեմինար, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարեւոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարեւորության ու զեղծարարներից պաշտպանված լինելու անվտանգային կանոնների մասին։

«Իդրամի» սոցիալական պատասխանատվության ծրագրերի բաժնի պատասխանատու Մանե Գասպարյանը նշում է.  «Եթե ուզում ենք ֆինանսապես գրագետ սերունդ ունենալ, նախ պետք է նրանց մտերմացնենք գրքի հետ, սովորելու ցանկություն արթնացնենք եւ հետո միայն ցույց տանք ֆինանսների աշխարհում անվտանգ լինելու ճանապարհը։ Այսօր նաեւ «Իդրամ Ջունիորի» հետ ֆինանսական կրթությանը նվիրված փոքրիկ սեմինար անցկացրինք ու շատ ոգեւորված ենք աշակերտների արձագանքից, երեխաների հետաքրքրվածությունից»։

Դուք եւս կարող եք միանալ «Ջունիորի» հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունները վերահսկվում են  ՀՀ ԿԲ կողմից

 




Լրահոս