ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՉՀԵՐՔԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրելուց հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու է ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ուշագրավն այն է, որ մինչ այդ խոսվում էր ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի թեկնածության մասին: Սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է եղել` նրա անվան հետ կապված վերջին սկանդալների պատճառով: Ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը ՀՀԿ ԳՄ նիստում էլ կկայացվի ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հարցերի վերաբերյալ վերջնական որոշումը: Մինչ այդ Շարմազանովը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ տեղեկությունները. «ՀՀԿ-ն դեռ չի քննարկել ԱԺ նախագահի հարցը, դա կարվի այս շաբաթ, մինչեւ հերթական քառօրյայի մեկնարկը»: Հարցին՝ եթե առաջարկեն, կհամաձայնի՞, նա պատասխանեց. «Եթե-ներով հարցերը չեմ մեկնաբանում»:




Լրահոս