ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում երեկ Երեւանում տեղի է ունեցել հանդիպում  Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Մոսկվայի ու համայն ռուսիո Կիրիլ պատրիարքի միջեւ: «Պատերազմի ընթացքում գերիներին եւ սպանվածներին կողմերին վերադարձնելու համաձայնությանը համառորեն ավելացնում ենք նաեւ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու խնդրանքը, որպեսզի զոհեր չգրանցվեն: Ուժի կիրառումից հրաժարվելը պետք է ներառի նաեւ դա»,-հանդիպման արդյունքում  ձեւակերպված հռչակագրի մասին մանրամասնել է  պատրիարք Կիրիլը: 




Լրահոս