Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1300 բնակչի անհամաձայնության ստորագրություն՝ 8 ժամվա ընթացքում. Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մերժում են 277 համարի տրանսպորտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները համոզված են, որ առկա տրասպորտային ուղևորափոխադրումների կազմակերպման անհամաձայնությունների և բողոքի ձայնը պետք է լսելի դառնա:

Շուրջ 3 օր բողոքի ակցիա իրականացնելուց հետո, Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ստորագրահավաք են սկսել և միայն ութ ժամվա ընթացքում 1300 բնակչի ստորագրություն է հավաքվել։

Երկու համայնքների բնակիչները միաձայն պնդում են. «Անհերքելի փաստ է այն, որ ուղևորափոխադրումների առկա խնդիրը պետք է լուծվի միայն Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների արդարացի պահանջի համաձայն»:

Այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքված բոլոր ստորագրությունները՝ կից գրությամբ, կներկայացվեն ՀՀ Կառավարություն և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Հիշեցնենք՝ ըստ նախօրոք կայացրած Կոտայքի մարզի և ներմարզային կանոնավոր փախադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին որոշման՝ Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով։ Որոշմանը դեմ են երկու համայնքի բնակիչներն էլ, նրանք մերժում են 277 համարի միկրոավտոբուսը՝ պահանջելով պահպանել նախկին 25 և 53 համարի երթուղային ավտոբուսների պահպանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան




Լրահոս