Վիկ Դարչինյանը պարտվեց Անսելմո Մորենոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին Անահայմում (ԱՄՆ) կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի՝ երկար սպասված մենամարտը, որի ժամանակ պանամացի բռնցքամարտիկ Անսելմո Մորենոն թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով Աշխարհի չեմպիոնի կոչման համար (32-1-1) մենամարտեց Վիկ Դարչինյանի (37-4-1) հետ:Մենամարտը տևեց 12 ռաունդ, որից հետո բոլոր մրցավարները միաձայն (115-112, 117-110, 120-107) հաղթանակը շնորհեցին Մորենոյին:Պրոֆեսիոնալ բռնցքամարտում սա Վիկի 4-րդ պարտությունն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրա ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ մենամարտը 2012 թվականին վերջինն է լինելու բռնցքամարտիկի համար, որից հետո Դարչինյանը ցանկանում է հանդես գալ «մարտեր առանց կանոնների» մարտերում:




Լրահոս