Ռուսաստանի դաշնության Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը վերջին 100 տարվա ընթացքում։
Ծառերի տապալման պատճառով վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ, շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր, շարքից դուրս է եկել 4,400 տրանսֆորմատորային ենթակայան:
Վերջին 36 ժամում Մոսկվայի մարզում տեղացել է շուրջ 43 մմ ձյուն, ինչը կազմում է ամսական նորմայի մոտ 70%-ը։ Ավելի քան 26,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ ձյան ծանրությունից ծառերի և էլեկտրագծերի վնասման հետևանքով։ Ձյան կուտակումները հանգեցրել են տրանսպորտային խցանումների և ծառերի փլուզման դեպքերի։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը խորհուրդ է տվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին զգույշ լինել։ Վարորդներին հորդորվում է դանդաղեցնել արագությունը, մեծացնել առջևից ընթացող մեքենաներից հեռավորությունը և խուսափել հանկարծակի մանևրներից։ Բացի այդ, խորհուրդ է տրվում մեքենաները կայանել ծառերից և թույլ ամրացված կառույցներից հեռու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























