Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին տիտղոսն է նվաճել նոր ակումբի կազմում:
Բիչախչյանը «Լեգիա»-ի կազմում դարձել է Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող:
Եզրափակիչ խաղում «Լեգիա»-ն մրցել է Բիչախչյանի նախկին թիմի` «Պոգոն»-ի դեմ ու առավելության հասել 3:4 հաշվով:
Վահան Բիչախչյանն, ով «Լեգիա»-ի մեկնարկային կազմում չէր, փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսի 83-րդ րոպեին:
«Լեգիա»-ն իր պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է Լեհաստանի գավաթակիր:





























