Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում՝ կրկնվող բռնություններ. 9 ոստիկան ձերբակալվել է ծեծերը թաքցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ հայտնի դարձավ, որ Էջմիածնի ոստիկանության 9 ծառայողներ ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ պատճառը Էջմիածին քաղաքում աղմկահրույց ծեծերի դեպքերին համապատասխան ընթացք չտալն է եղել:

Ըստ ArmLur.am-ի աղբյուրների, այս դեպքերը երկար ժամանակ փորձել են չգրանցել և զեկույցներում չարտացոլել։

Հիշեցնենք,որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի էր ենթարկվել 24-ամյա Պարգև Օհանյանը, որը 8օր գիտակցության չգալով,  հիվանդանոցում մահացավ։

Քնար Մանուկյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս