Armenian text to speach

«Ծնողներս սատարում են ինձ»․ Արամ Մելիքյանի դուստրը բաժանվել է ընկերոջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայտնի շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզա Մելիքյանը, իր սոցցանցի էջում նոր հրապարակում է կատարել, որով անդրադարձել է այն հարցին, թե ինչու են բաժանվել ինքն ու սիրելին՝ Հարութը։

Էլիզան լուսանկարներ է հրապարակել, որին կից նաև գրառում է կատարել։

«Չգիտեմ՝ ինչքան բնական կարելի է ասել, բայց ուզում եմ կիսվել։ Վերջին շրջանում կյանքումս մեծ փոփոխություններ եղան։ Այլևս ես և Հարութը միասին չենք։ Չկա սկանդալ, չկա սուր պատճառ։ Ուղղակի հասկացանք՝ մեզ համար այլ ճանապարհներ են բացվել։

Հաճախ հարցեր եմ ստանում, խոսակցություններ են լինում, մեկնաբանություններ։ Մարդիկ ամեն ինչ ուզում են հասկանալ, վերլուծել կամ դատել։ Բայց ուզում եմ ասել՝ ես հանգիստ եմ իմ մեջ։ Ծնողներս լիովին սատարում են ինձ, ու դա ամենակարևորն է»,- գրել է Էլիզան։

Նշենք, որ բոլորովին վերջերս Էլիզան առանձնացել է ծնողներից և տեղափոխվել է միայնակ ապրելու, որի մասին խոսել է նաև Արամ Մելիքյանը։

Ա․Ս․




Լրահոս