Armenian text to speach

ՄՏԱԴՐՎԱԾ Է ԱՐԱԳ ՊԵՏԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԷՑ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բարեգործ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին՝ ուշ գիշերին, հայտնեց. «Ասելիքս նույնն է, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ՝ ինչքան էլ փորձեն սեւացնել: Ո՛չ մի էլեկտրական ցանց… Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»:

 

Փաշինյանի պատասխանը չուշացավ:

Առավոտյան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կարդացինք հետեւյալը. «Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ-ը իրենցը չէ, ո՞ւմն է, ուրեմն. նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ-ի սպառող է կամ աշխատակից»:

Այնուհետեւ՝ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին է հայտարարել, նշելով, որ հասունացել է պահը ազգայնացնելու (պետականացնելու) Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն: Նա նաեւ վստահություն է հայտնել՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը տեղի կունենա արագ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր ենթականերին, որ Սամվել Կարապետյանից ամեն գնով վերցնեն Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ դրանով Կարապետյանին ճնշի եւ արգելի Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվել։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը վախենում է՝,Կարապետյանի խառնվելու պարագայում, իշխանութունը կորցնելու վտանգից»:

Հասկանալի է, որ ՀԷՑ-ը ոչ շահութաբեր բիզնես է համարվում եւ պահանջում է ահռելի ներդրումներ, ինչն արվում է այս տարիների ընթացքում Սամվել Կարապետյանի կողմից: Եվ եթե Նիկոլ Փաշինյանն այն վերցնում է, մեզ սպասվում են խափանումներով էլեկտրաէներգիայի սպասարկում, հովհարային անջատումներ եւ այլն: Կարճ ասած՝ Փաշինյանի քաղաքական կամակորության պատճառով տուժելու են բոլոր ՀՀ բնակիչները:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս