Armenian text to speach

ԻՐԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀՐԹԻՌՈՎ ՄԵՍԻՋ Է ՀՂՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ Իրանը ուղերձ է հղել Իսրայելի ռեժիմի դաշնակից Միացյալ Նահանգներին՝ իսրայելական թիրախները նոր առաջադեմ հրթիռով հարվածելու միջոցով:

 

ԻՀՊԿ-ն չորեքշաբթի օրվա վաղ առավոտյան տարածած մամուլի հաղորդագրության մեջ Իսրայելի դեմ իրանական 11-րդ պատժիչ հարվածից հետո նշել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս ճեղքել են իսրայելական հակաօդային պաշտպանությունը եւ «Իրանի հզորության ուղերձը հղել Թել Ավիվի ռազմատենչ դաշնակցին, որը ցնորական ցանկություններ ունի»:

«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք հաստատել գրավյալ տարածքների երկնքի նկատմամբ, որի բնակիչները բացարձակապես անպաշտպան են դարձել Իրանի հրթիռային հարվածների դեմ», – ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ:

Մի քանի ժամ առաջ Իրանը սկսել էր հարվածել իսրայելական թիրախներին: Գրավյալ տարածքներից նկարահանված տեսանյութերում երեւում էր, թե ինչպես են իրանական հրթիռները հարվածում վերգետնյա թիրախներին, իսկ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգը երկրորդ գիշերն անընդմեջ խափանվում էր:

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը չպլանավորված ագրեսիվ գործողությամբ հարձակվել էր Իրանի տարածքի, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա: Թիրախային հարվածների հետեւանքով սպանվել էին իրանական բանակի բարձրաստիճան սպաներ: Քաղաքացիական անձինք զոհվել էին տների ուղղակի ռմբակոծման հետեւանքով: Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին նույն օրը նշանակել էր նոր զինվորական հրամանատարներ եւ հայտարարել, որ կյանքը մռայլ է դառնալու Իսրայելի համար: Կարճ ժամանակ անց Իրանի զինված ուժերը խոստացել էին «դժոխքի դռները բացել» Իսրայելի առջեւ եւ սկսել էին պատժիչ հարվածներ հասցնել իսրայելաբնակ տարածքներում՝ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվին, Երուսաղեմին, Հայֆային եւ այլ թիրախների:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 




Լրահոս